Amazon-ն իր համացանցային խանութի աշխատակիցներին կաշառք վերցնելու մեջ է կասկածում

14:18   18 Սեպտեմբեր 2018    281

Amazon ընկերությունը ներքին հետաքննություն է սկսել։

Ընկերության որոշ աշխատակիցների կաշառակերության մեջ են կասկածում, հաղորդում է WSJ-ն։

Ըստ պարբերականի՝ ընկերության աշխատակիցները տեղեկություններ են տալիս հարթակի մասին, որոնք վաճառողներին օգնում են առաջխաղացնել իրենց արտադրանքը։ Նշվում է, որ դա հատկապես ընդունված է Չինաստանում։ Խանութը մի քանի կասկածյալ ունի, այդ թվում՝ ԱՄՆ-ում։

Ծառայությունների դիմաց այդ աշխատակիցները 80-2000 դոլար են վերցնում։ Նրանք վաճառում են վաճառքի ներքին ցուցանիշները, ինչպես նաև դրական արձագանքների հեղինակների էլեկտրոնային փոստերի հասցեները։ Amazon-ի աշխատակիցները օգնում են նաև հեռացնել բացասական արձագանքները և վերականգնել արգելափակված օգտահաշիվները։

Խանութը խոստացել է պատժել ոչ միայն աշխատակիցներին, այլև մեքենայություններին մասնակցած վաճառողներին։

Հետաքննությունը սկսվել է 2018-ի մայիսին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Amazon  


Վերնագիրի այլ պիտակները