ՌԴ-ը եւ Ս. Արաբիան չեն կարողանա ավելացնել նավթի արդյունահանումը

14:56   18 Սեպտեմբեր 2018    268

OPEC-ում Իրանի ներկայացուցիչ Հոսեյն Կազեմպուր Արեդեբիլին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան չպետք է ավելացնեն նավթի արդյունահանման ծավալը առնվազն մեկ տարվա ընթացում, հաղորդում է Shana-ն:

Խոսելով Իրաքում նավթի արդյունահանման մասին, Կազեմպուրը նշել է, որ ծավալների աճը շարունակում է մեծանալ, այնտեղ աշխատող ամերիկացի մասնագետների շնորհիվ: Հիշեցնենք, որ ՕPEC-ն այն կազմակերպությունն է, որի որոշումների կայացման մեխանիզմը կախված է մասնակից երկրների քաղաքական կամքից, պատժամիջոցների համակարգ չկա, եւ որոշումները դիրեկտիվ բնույթ չեն կրում:

Նրա խոսքով, ԱՄՆ-ն կարեւոր դեր է խաղում OPEC-ի գործունեությունը խաթարելու մեջ: Սա դրսեւորվում է, մասնավորապես, նրանում, որ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է կանխել Մոսկվայի եւ Ռիադի հետ Թեհրանի նավթային առեւտրի զարգացումը:

Սակայն Իրանը եւս մեկ Վենեսուելա, Իրաք կամ Քուվեյթ դարձնելու ամերիկացիների ձգտումը ակնհայտորեն ձախողվելու է:

«Այսօր ռուսները փորձում են հնարավորինս օգտագործել ներկայիս իրավիճակը եւ մերձենալ Էր Ռիադի հետ, հույս ունենալով, որ սաուդցիները կսկսեն ավելի բարձր գներով նավթ եւ գազ վաճառել:

Սակայն նավթի գների բարձրացումը անշուշտ չի բխում այնպիսի խոշոր սպառողների շահերից, ինչպիսիք են Ճապոնիան, Հնդկաստանը, Չինաստանը, ինչպես նաեւ եվրոպական երկրները»:

Կազեմպուրը ասել է, որ նավթի գինը կաճի այնքան ժամանակ, մինչեւ կնվազեն ԱՄՆ-ի ռազմավարական պաշարները: Նավթի գների բարձրացումը նպաստում է եվրոպական երկրների հաշվին ամերիկյան զենքի վաճառքի ծավալների աճին: Հետեւաբար, կարելի է պնդել, որ Թրամփը փորձում է խաթարել իր արտաքին քաղաքականության մրցակիցների տնտեսությունը:

«Գաղտնիք չէ նաեւ, որ Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն OPEC-ը վերածել են ԱՄՆ-ի ազդեցության համար գործիքի:

Ցավոք, Սաուդյան Արաբիայի եւ Միացյալ Արաբական Էմիրությունների ապակառուցողական գործողությունները Միացյալ Նահանգների ազդեցությամբ, հանգեցնում են OPEC-ի հանդեպ միջազգային վստահություն աստիճանական անկման», - ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   Ս-Արաբիա  


Վերնագիրի այլ պիտակները