Եվրահանձնաժողովն ընդլայնում է հետաքննությունը

20:56   18 Սեպտեմբեր 2018    178

Եվրահանձնաժողովն ընդլայնում է հետաքննությունը գերմանական մեքենաշինական ընկերությունների նկատմամբ:

«Հանձնաժողովն առավել մանրակրկիտ հետաքննություն կիրականացնի՝ պարզելու համար, թե պայմանավորվել են արդյոք BMW, Daimler և VW ընկերությունները չմրցակցել իրար հետ բենզինային և դիզելային մեքենաների համար վնասակար արտանետումների նվազեցմանն ուղղված կարևոր տեխնոլոգիաների մշակման և տեղադրման գործում», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վերջինս ընդգծել է, որ եթե կասկածները հաստատվեն, դա կնշանակի, որ ավտոարտադրողներն սպառողներին զրկել են էկոլոգիապես առավել մաքուր մեքենաներ ձեռք բերելու հնարավորությունից:

Եվրահանձնաժողովը գերմանական մեքենաշինական հսկաների դեմ հետաքննություն էր սկսել դեռևս 2017-ին: Այժմ Բրյուսելը մտադիր է պարզել, թե որքանով են BMW-ը, Daimler-ը, VW-ը և վերջինիս դուստր Audi-ն համաձայնեցրել իրենց գործողությունները վերոնշյալ տեխնոլոգիաների մշակման և կիրառման հարցում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները