Թրամփը Չինաստանին մեղադրել է ակտիվ փորձերի մեջ

22:56   18 Սեպտեմբեր 2018    202

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանին մեղադրել է ամերիկյան ընտրությունների վրա ազդելու ակտիվ փորձերի մեջ։

Թրամփն այդ մասին հայտարարել է առանց որեւ է ապացույց ներկայացնելու եւ կապելով դա երկու խոշորագույն տնտեսությունների միջեւ առեւտրային շարունակական վեճերի հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Չինաստանը բացահայտ ցույց է տալիս, որ փորձում է ակտիվորեն ազդել եւ փոխել մեր ընտրությունները՝ գրոհելով մեր ֆերմերների, անասնապահների, արդյունահանողների վրա՝ իմ հանդեպ նրանց հավատարմության պատճառով»,- գրել է Թրամփը իր թվիթերյան էջում։

Երկուշաբթի օրը Թրամփը հայտարարել էր սեպտեմբերի 24-ից չինական ապրանքների վրա 200 միլիարդ դոլարի տուրք սահմանելու մասին եւ սպառնացել էր, որ Պեկինի կողմից պատասխան քայլերի դեպքում դրան կավելացնի եւս 267 միլիարդ դոլար։

Չինաստանը հայտնել է, որ ինքն էլ է սահմանում 60 միլիարդ դոլարի տուրքեր ամերիկյան ապրանքների վրա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները