ԻՆչով է Կիմ Չեն Ընը հյուրասիրել հարավկորեացի գործընկերոջը

21:14   18 Սեպտեմբեր 2018    159

Ընդունելությանը ներկա են գտնվել մոտ 200 հյուրեր՝ Հարավային Կորեայից, եւ մոտ 50-ը՝ Հյուսիսային Կորեայից՝ ներառյալ Կիմ Չեն ԸՆը եւ նրա կինը՝ Լի Սոլ Չուն։

Բաժակաճառերից հետո կորեական երկու պետությունների ղեկավարները խաղողի կարմիր գինու մի ումպ են արել բարձր բաժակներից եւ անցել ճաշկերույթին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ըստ Սեուլի մամուլի կենտրոնի կողմից տարածված ճաշացանկի՝ ընդունելութանը մատուցվել է սեխով ապուխտ, բրնձի քաղցր «յակլաբ» կոչվող շիլա, թթու կաղամբ «կիմչխի»՝ առանց կծու բիբարի եւ հում ծովամթերքներից «խվե» կոչվող կծու աղցան։

Շնաձկան լողակներից ապուրը՝ վայրի սնկի հետ հրամցվել է որպես դելիկատես։ Գինուց բացի, սեղանին եղել է Պխենյանի եւ մարդարմատի օղիներ, սակայն խմել են արդյոք ղեկավարները, հայտնի չէ։

Հարավային Կորեայի նախագահը Սեուլից Կիմ Չեն Ընին, որպես նվեր, բերել էր երբեմնի միասնական Կորեայի հինավուրց քարտեզ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Կիմ-Չեն-Ըն  


Վերնագիրի այլ պիտակները