Գանին հնարավոր է համարում թալիբների հետ համաձայնագրի կնքումը. Anadolu

15:29   13 Նոյեմբեր 2018    312

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հայտարարել Է, թե հույս ունի հաշտության համաձայնագիր կնքել «Թալիբան» արմատական շարժման հետ:

Այս մասին, ինչպես նոյեմբերի 13-ին հայտնել Է Anadolu գործակալությունը, նա ասել Է Վաշինգտոնի Ջոնս Հոփքինսի համալսարանի ուսանողների հետ կայացած տեսազրույցի ժամանակ:

«Հարցն այն չԷ, թե դա (հաշտությունը թալիբների հետ) կլինի արդյոք: Հարցն, իմ կարծիքով, այն Է, թե երբ դա տեղի կունենա: XXI դարում արդեն դժվար Է պատերազմներն ավարտել ռազմական մեթոդներով: Աֆղանստանի եւ «Թալիբանի» դիմակայությունը կլուծվի քաղաքական ճանապարհով»,- ասել Է նա:

Նախագահը նշել Է, որ «Թալիբանն» այժմ «շահած դիրքում չԷ»: Գանին ասել Է, որ «ԱՄՆ-ի եւ Աֆղանստանի կառավարության միջեւ հստակ համաձայնություններ կան հաշտության գործընթացի առաջշարժման վերաբերյալ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները