Տիմոշենկոյի նախագահական վարկանիշը 21 տոկոս Է. հարցում

17:27   13 Նոյեմբեր 2018    213

Ուկրաինայի նախկին վարչապետ եւ «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն նախագահական վարկանիշի առաջատարն Է:

Այդ մասին վկայում են համատեղ հարցման՝ նոյեմբերի 13-ին հրապարակված արդյունքները, որն անցկացվել Է ուկրաինական սոցիոլոգիական երեք ընկերությունների՝ Կիեւի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի (ԿՍՄԻ), Ռազումկովի կենտրոնի եւ «Ռեյտինգ» խմբի կողմից:

«Յուլյա Տիմոշենկոյին պատրաստ Է աջակցել այն քաղաքացիների 21 տոկոսը, որոնք արդեն կատարել ե իրենց ընտրությունը եւ մտադիր են մասնակցել քվեարկությանը, արտիստ Վլադիմիր Զելենսկուն պաշտպանում Է 11 տոկոսը, Պյոտր Պորոշենկոյին՝ 10 տոկոսը, «Քաղաքացիական դիրքորոշում» կուսակցութան առաջնորդ Անատոլի Գրիցենկոյին՝ 10 տոկոսը, «Ընդդիմադիր դաշինքի» համանախագահ Յուրի Բոյկոյին՝ 9 տոկոսը, Արմատական կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոյին՝ 8 տոկոսը»,-հայտնել են ԿՍՄԻ-ում: Քաղաքական գործիչների հակավարկանիշը գլխավորում Է Պորոշենկոն՝ «հարցման մասնակիցների կեսից ավելին նրա օգտին չԷր քվեարկի ոչ մի պարագայում», ընդգծել են սոցիոլոգները:

«Յուրաքանչյուր հինգերորդ ընտրողը հավատում Է, որ հաջորդ նախագահը դառնալու Է Տիմոշենկոն: Պորոշենկոյի հաղթանակին հավատում Է այն քաղաքացիների 14 տոկոսը, որոնք մտադիր են մասնակցել ընտրություններին: Այն բանին, որ մյուս քաղաքական գործիչները կարող են զբաղեցնել պետության բարձրագույն պաշտոնը, հավատում Է մասնակիցների 4 տոկոսից պակաս մասը»,-հայտնել են ինստիտուտում: Հարցմանը մասնակցել Է 10 հազար մարդ՝ Ուկրաինայի բոլոր մարզերից: Վիճակագրական անճշտությունը կազմում Է 1 տոկոսից ոչ ավելի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Տիմոշենկո  


Վերնագիրի այլ պիտակները