Waymo-ն դեկտեմբերին կգործարկի աշխարհում առաջին անվարորդ կոմերցիոն տաքսին

17:54   13 Նոյեմբեր 2018    245

Waymo ընկերությունը, որը Alphabet հոլդինգի մաս Է կազմում, պլանավորում Է դեկտեմբերի սկզբին գործարկել աշխարհում առաջին անվարորդ կոմերցիոն տաքսին:

Այդ մասին նոյեմբերի 13-ին հայտնել Է Bloomberg գործակալությունը:

«Ծառայությունն աշխատելու Է լիովին նոր բրենդի ներքո: Այն անմիջականորեն կմրցակցի Uber-ի եւ Lyft-ի (տաքսիների օպերատորներ) հետ,-գրում Է գործակալությունը:-Ընդ որում՝ Waymo-ն պատրաստվում Է ընկերության նոր անվանումը խիստ գաղտնի պահել մինչեւ պաշտոնական ծանուցումը»:

ռWaymo-ը ճոխ շնորհանդես չի պլանավորում, մոտ ժամանակներս նոր ծառայությունը նաեւ չի հայտնվի շարժական սարքերի հավելվածներում: Գործակալության տեղեկատվության համաձայն, տաքսու հաճախորդների նախնական թիվը կսահմանափակվի մի քանի հարյուրով, ընդ որում՝ անվարորդ տաքսու սպասարկման գոտին չի գերազանցի 250 կիլոմետրը ամերիկյան Ֆինիքս քաղաքի (Արիզոնայի նահանգ) արվարձանում:

Հաճախորդների փորձնական խմբի մեջ, ամենայն հավանականությամբ, կլինեն մարդիկ, որոնք կամավորների դերում մեկ տարուց ավելի մասնակցել են նոր ծառայության թեստավորմանը: Ընկերության հետ պայմանագրի համաձայն, առաջին կոմերցիոն հաճախորդները կստանան ուղեւորությունների մասին պատմելու, սելֆի անելու, ինչպես նաեւ մտերիմներին եւ նույնիսկ մամուլի աշխատողներին տեղափոխելու իրավունք:

Նոր ծառայության գործարկումից անմիջապես հետո Chrysler Pacifica անվարորդ մինիվենների ղեկին կնստեն «պահեստային» վարորդները: Նրանք առաջին փուլում կօգնեն ընտելանալ հաճախորդներին, ինչպես նաեւ չնախատեսված իրավիճակներում կկարողանան իրենց ձեռքը վերցնել փոխադրամիջոցի վարումը: Միեւնույն ժամանակ, ինչպես պլանավորում Է ընկերությունը, ավտոմեքենաներն անվարորդ ռեժիմով կերթեւեկեն գործնականում ամբողջ ժամանակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Waymo  


Վերնագիրի այլ պիտակները