ԱՄՆ-ում մահացել է «Սարդ մարդու» և մյուս հայտնի կոմիքսային կերպարների ստեղծողը

19:24   13 Նոյեմբեր 2018    214

ԱՄՆ-ում 95 տարեկանում կյանքից հեռացել է աշխարհի ամենահայտնի կոմիքսային հերոսների ստեղծող Սթեն Լին:

Ինչպես նշում է The Guardian-ը, Լին Marvel-ի կոմիքսների մեծ մասի, այդ թվում նաև «Սարդ մարդու», «Երկաթե մարդու», «Կապիտան Ամերիկա»-ի, «Ֆանտաստիկ քառյակ»-ի, «Իքս մարդկանց» ստեղծողն է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պարբերականը նկատում է, որ Լիի պրոֆեսիոնալ ու նվիրված աշխատանքի շնորհիվ, կոմիքսները հարստացել են վառ ու հետաքրքիր հերոսներով, որոնց արկածներին հետևում է արդեն մի քանի սերունդ:

«Նա իրեն պարտավորված էր զգում երկրպագուների առաջ, ուստի՝ անընդհատ աշխատում, ստեղծագործում էր: Նա իսկապես շատ էր սիրում իր գործը, որում անփոխարինելի էր»,-նշել է հանգուցյալի դուստրը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները