«Ազգային շարժումը» չի կարողանա եւ չի վերադառնա իշխանության. Վաշաձե

19:47   13 Նոյեմբեր 2018    126

Միավորված ընդդիմությունից Վրաստանի նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն հայտարարել Է, որ եթե ինքը հաղթի ընտրություններում, «Ազգային շարժումը» չի կարողանա եւ չի վերադառնա իշխանության:

Այդ մասին Վաշաձեն խոսել Է Facebook-ի ուղիղ եթերում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա նշել Է, որ ներկայում կուսակցությունն ընդդիմադիր միավորման իրավահավասար անդամներից մեկն Է, իսկ բազմակուսակցական կոալիցիան բացառում Է դրանցից որեւԷ մեկի միանձնյա կառավարումը: «Ազգային շարժումը» չի կարողանա եւ չի վերադառնա իշխանության:

Նախ՝ որովհետեւ այն մյուս տասը կուսակցությունների հետ միասին միավորված ընդդիմության իրավահավասար անդամն Է: Երկրորդ՝ որովհետեւ սկսվել Է քաղաքական լայն ճակատի ստեղծումը, որին արդեն միացել Է Հանրապետական կուսակցությունը, եւ այդ գործընթացը կշարունակվի: Բոլոր այս քաղաքական կուսակցություններն այն բանի երաշխիքն են, որ երկրում ո՛չ «Ազգային շարժման», ոչ Էլ «Վրացական երազանքի» միանձնյա կառավարում չի լինելու:

Վաշաձեն նաեւ բացառել Է, որ եթե ընտրություններում հաղթի միավորված ընդդիմությունը, իշխանության կվերադառնան հին դեմքերը, եւ նշել Է, որ հասարակությունը «երիտասարդ, որակյալ կադրեր» Է ցանկանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները