Թրամփը քննադատական հարձակումների է ենթարկում Մակրոնին

20:15   13 Նոյեմբեր 2018    107

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթների շարքով քննադատական հարձակումների է ենթարկում իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին։ Նրան վրդովեցրել է Եվրամիության բանակ ստեղծելու Մակրոնի կոչը։

«Էմանուել Մակրոնը առաջարկում է սեփական բանակ ստեղծել՝ Եվրոպային ԱՄՆ-ից, Չինաստանից եւ Ռուսաստանից պաշտպանելու համար։ Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ Գերմանիան էր, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Եւ ինչո՞վ դա վերջացավ Ֆրանսիայի համար։ Նրանք (ֆրանսիացիները) սկսեցին Փարիզում գերմաներեն սովորել՝ մինչ ԱՄՆ-ը կգար։ Վճարեք ՆԱՏՕ-ի համար կամ ո՛չ»,- գրել է Թրամփը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները