ԱՄՆ-ում անվտանգության խստացված միջոցառումների պայմաններում սկսվում է նարկոբարոն Էլ Չապոյի դատավարությունը

09:14   14 Նոյեմբեր 2018    174

Նյու Յորքում անվտանգության խստացված միջոցառումների պայմաններում սկսվում է մեքսիկացի Էլ Չապո (գաճաճ) անունով հայտնի նարկոբարոն Խոակին Գուսմանի դատավարությունը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ դատին մասնակցելու համար եկել է նրա կինը։ Բրուքլինում գտնվող դատարանի շենքը շրջապատել են իրավապահ մարմինները։ Երդվյալ ատենակալների անունները գաղտնի է պահվում։ 12 ատենակալներին եւ նրանց 6 փոխարինողներին պետք է ոստիկանության ուղեկցությամբ բերեն դատարանի դահլիճ եւ այդպես էլ տանեն։

Զինված պահակախումբը դատավարության ողջ ընթացքում կշրջափակի դատարանի շենքը, որի մուտքին մետաղորսիչներ կտեղադրվեն։ Գուսմանին մենախցում են պահում։ Նրան թույլ չեն տալիս հանդիպել կնոջ հետ, որպեսզի նրա միջոցով իր հանցակիցներին հաղորդագրություն չուղարկի։

Դատարանում հանդես կգան ավելի քան տասը վկաներ, ովքեր դատախազի խոսքերով՝ իրենց կյանքն են վտանգում։ Էլ Չապոյին, որը արտահանձնվել էր Միացյալ Նահանգներին, թմրամիջոցների առեւտրի, փողերի լվացման, սպանությունների եւ առեւանգումների մեղադրանքով, ցմահ բանտարկություն է սպառնում:

Էլ Չապոն ավելի քան 20 տարի համարվում էր ԱՄՆ-ում ամենաորոնվող հանցագործը՝ Ալ Կապոնեից հետո։ 2013թ․ Չիկագոյի քրեական հանցանքների հանձնաժողովի կողմից նարկոբարոնը հայտարարվել է «հասարակության թիվ մեկ թշնամի»։

Գուսմանին հաջողվել է երկու անգամ փախչել մեքսիկական բանտից՝ առաջին անգամ նա թաքնվել է սպիտակեղենի սայլակում, իսկ երկրորդ անգամ փախել է մինչեւ բանտային բաղնիք փորված թունելով։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Նյու-Յորք   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները