Մելանյա Թրամփը պահանջում է աշխատանքից հեռացնել Բոլթոնի տեղակալին

09:39   14 Նոյեմբեր 2018    176

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի պաշտոնական ներկայացուցիրչ Սթեֆաի Գրիշեմը կտրուկ հայտարարությամբ է հանդես եկելէ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդականի տեղակալ Միրա Ռիքարդելի վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Reuters-ին, մամուլի քարտուղարի խոսքով՝ Ռիքարդելն «այլևս արժանի չէ Սպիտակ տանն աշխատելու պատվին»:

Գործակալության աղբյուրներ ասել են, որ առաջին տիկինը դժգոհ է իր նկատմամբ Ռիքարդելի վերաբերմունքից: Նրանց հարաբերությունները վատթարացել են Մելանյա Թրամփի՝ Աֆրիկա այցի ժամանակ:

Նշվում է, որ նա ամուսնուն՝ Դոնալդ Թրամփին խնդրել է աշխատանքից հեռացնել պաշտոնյային: Սպիտակ տանն այս տեղեկությունը չեն մեկնաբանել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մելանյա-Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները