«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց. ուղիղ

10:07   14 Նոյեմբեր 2018    403

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանի կառավարության դիմաց՝ պահանջելով թույլ տալ ներկրել Բագրատաշեն անցակետում կուտակված աջ ղեկով մեքենաները:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «հայկական ԶԼՄ»-ին, բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ 150-ից ավելի մեքենա արդեն հատել է վրացական սահմանը, և դրանք այլևս հնարավոր չէ հետ տանել Վրաստան ու վաճառել:

Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը վերջերս հայտնել էր, որ Հայաստանի պետական կառավարման շահագրգիռ մարմինների և «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ կազմակերպված քննարկումների արդյունքում նախարարությունը հնարավոր է համարում առաջարկություն ներկայացնել Հայաստանի կառավարություն՝ կառավարության համապատասխան որոշման մեջ լրացումներ կատարելու միջոցով Հայաստանի մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները «Վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի տարածք ներմուծելու համար:

Նշված մաքսային ընթացակարգը հնարավորության կտա աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցներն առանց վերասարքավորման ներմուծել Հայաստանի տարածք, Հայաստանի տարածքում մինչև 1 տարվա ժամկետում իրականացնել ղեկի տեղափոխում, այնուհետև Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսազերծելուց հետո դրանք հաշվառել Հայաստանի ոստիկանությունում և ազատ շահագործել Հայաստանի տարածքում:



Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան   Բողոք  


Վերնագիրի այլ պիտակները