Patek Philippe ժամացույցը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 3.88 մլն դոլարով

12:00   14 Նոյեմբեր 2018    285

Patek Philippe շվեյցարական լեգենդար ժամացույցը Ժնևում, աճուրդի ժամանակ վաճառվել է 3.9 մլն շվեյցարական ֆրանկով (3.88 մլն դոլար)՝ համաշխարհային ռեկորդ սահմանելով:

Այս մասին ասվում է Sotheby’s աճուրդի տան կայքում:

Արծաթազօծ թվատախտակով ոսկյա ժամացույցը շագանակգույն կապիչով է և ցույց է տալիս օրը, ամսաթիվն ու Լուսնի փուլերը: Այն ունի նաև ձեռքով կառավարվող ժամանակացույց: Ժամացույցը պատրաստվել է 1952-ին, հետևի հատվածում ոսկով փորձագրված է «RC, 1956-ի մայիսի 25»:

Նշվում է, որ գնորդի անձը հայտնի չէ: Հայտնի է միայն, որ նա պատառոտված ջինսե տաբատով կին է եղել և հեռախոսով չինարեն է խոսել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Patek-Philippe  


Վերնագիրի այլ պիտակները