ԿՀՎ-ն «ճշմարտության թուրմ» է մշակում

12:21   14 Նոյեմբեր 2018    243

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) նոր հոգեմետ դեղորայք է մշակել, որի ազդեցությամբ կարող են ավելի դյուրությամբ գաղտնի տեղեկություն հայտնել:

Այժմ քննարկվում է դրա կիրառման հնարավորությունը: Այս մասին ասվում է Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միության ձեռքի տակ հայտնված փաստաթղթերում:

Մասնագետները պարզել են, որ այս առումով ամենահարմարը միդազոլամ կոչվող դեղորայքն է, որը վաճառվում է Versed ապրանքանիշով: Այն հանգստացնող հատկություն ունի: Դրա թերությունն այն է, որ անհրաժեշտ է ներերակային ներարկում կատարել:

Դեղորայքը նախատեսվում է կիրառել ահաբեկչության մեջ կասկածյալների համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԿՀՎ  


Վերնագիրի այլ պիտակները