Պենտագոնը խոստացել է ԱՄՆ բանակը նորագույն լազերային զենքով զինել

12:40   14 Նոյեմբեր 2018    213

Ամերիկյան զինված ուժերը մի քանի տարուց ձեռք կբերեն ավելի արդյունավետ լազերային զենք, քան ներկայիս զենքն է։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Մայքլ Գրիֆինը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ–ն աշխատանքներ է իրականացնում նաեւ այնպիսի լազերների ստեղծման ուղղությամբ, որոնք կոչված են դառնալ «տիեզերական տիրույթի վերահսկողության զենք»՝ նախատեսված հակահրթիռային պաշտպանության համար։ Այնուամենայնիվ, Գրիֆինի կարծիքով, այդպիսի համակարգի ստեղծման համար ԱՄՆ–ից ներկայումս հատկացվող ֆինանսական միջոցներից 3-4 անգամ ավելի շատ միջոցներ պետք կլինի։

Բացի այդ, պաշտպանության փոխնախարարի փոխանցմամբ, ԱՄՆ ԶՈՒ–ն փորձում է օգտագործել հզոր միկրոալիքային ճառագայթումը այնպիսի ռազմական տեխնիկայի ստեղծման համար, որը թույլ կտա շարքից հանել պոտենցիալ հակառակորդի էլեկտրոնային սարքավորումները։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները