Բահրեյնում տղամարդը կալանավորվել է ընտրությունները բոյկոտելու մասին թվիթի համար

13:41   14 Նոյեմբեր 2018    135

Բահրեյնում տղամարդը կալանավորվել է առաջիկա ընտրությունները բոյկոտելու մասին թվիթի համար։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով AFP-ին, նրան հասարակական կարծիքի վրա ազդելու, «ընտրական գործընթացը խոչընդոտելու» մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին նշվում է երկրի դատախազության հայտարարության մեջ։

Ըստ իրավապաշտպանների՝ խոսքը նախկին պատգամավոր Ալի Ռաշեդ Ալ Աշերիի մասին է, ով գրել է, որ ե՛ւ ինքը, ե՛ւ իր ընտանիքը բոյկոտելու են ընտրությունները։ «Ես Բահրեյնի քաղաքացի եմ՝ զրկված քաղաքացիական եւ քաղաքական իրավունքներից։

Այդ պատճառով մենք՝ մեր ընտանիքով բոյկոտում ենք խորհրդարանական եւ քաղաքային ընտրությունները։ Ո՛չ քաղաքական մեկուսացման օրենքներին»,- գրել է նա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բահրեյն   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները