Գերմանիայում բուժեղբայրը վեց հիվանդ է սպանել՝ շահույթ ստանալու նպատակով

13:59   14 Նոյեմբեր 2018    263

Գերմանիայի իրավապահ մարմինները ձերբակալել են Լեհաստանի 36-ամյա քաղաքացի Գժեգոժ Վ.-ին: Նա մեղադրվում է ավելի քան 6 հիվանդի սպանության մեջ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ սպանությունները կատարվել են 2017թ.-ի ապրիլից 2018թ.-ի փետրվարն ընկած ժամանակահատվածում՝ Բուրգ, Հանովեր, Ֆորհեյմ, Թութլինգեն, Քիթցինգեն, Օտոբրուն քաղաքներում:

Կասկածյալը բուժեղբայր է աշխատել: Նրա զոհերն են դարձել բժշկական մշտական հսկողության կարիք ունեցող տարեց մարդիկ, որոնց ինսուլինի մահացու չափաքանակ ներարկելով սպանել է՝ ապա թալանել:

Իրավապահները ենթադրում են, որ զոհերի թիվը կարող է ավելին լինել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները