Պուտինը և Աբեն կակտիվացնեն բանակցությունները. Պեսկով

17:54   14 Նոյեմբեր 2018    351

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պայմանավորվել են ակտիվացնել ռուս-ճապոնական բանակցությունները խաղաղության պայմանագրի վերաբերյալ` 1965 թվականի հռչակագրի հիման վրա:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

1965 թվականին ԽՍՀՄ-ը և Ճապոնիան համատեղ հռչակագիր ստորագրեցին, սակայն հետագա բանակցություններն արդյունք չեն տվել, և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո խաղաղության պայմանագիր այդպես էլ չի կնքվել: Մոսկվայի դիրքորոշումն այն է, որ Կունաշիր, Շիկոտան, Իտուրուպ, Խաբոմաի կղզիները ԽՍՀՄ կազմի մեջ են ներառվել պատերազմի ավարտի արդյունքում, և դրանց պատկանելությունը կասկածի տակ չի կարող լինել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Աբե  


Վերնագիրի այլ պիտակները