Իսլանդիայի ոստիկանությանն անհանգստացնում են զբոսաշրջիկները

13:23   14 Հունվար 2019    235

Իսլանդիայի ոստիկանությունը հայտարարել է, որ զբոսաշրջիկները, Հյուսիսափայլը փնտրելով, վտանգվում են, քանի որ այնքան էլ փորձառու չեն երկրում ձմռանը երթեւեկելու համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ զբոսաշրջիկների մեծամասնության ցանկություններից մեկն է տեսնել բնության այդ յուրահատուկ երեւույթը:

Սակայն երկրի ոստիկանությունն անհանգստանում է, որ Հյուսիսափայլով հմայված զբոսաշրջիկների մեծամասնություն նախ ուշադրություն է դարձնում երկնքին ճանապարհին հետեւելու փոխարեն, որը կարող է չափազանց վտանգավոր եւ սառույցով պատված լինել:

Աքյուրեյրի քաղաքի ոստիկան Յոհաննես Սիգֆուսոնը պատմել է Sky News-ին, որ բացի վտանգավոր եւ անհարմար ճանապարհներից, զբոսաշրջիկների համար կարող է անակնկալ լինել եղանակի կտրուկ փոփոխությունը, որը տեղի է ունենում յուրաքանչյուր հինգ րոպե մեկ:

Օրերը կարճ են, ոռնում են սառը քամիները, իսկ այդ անբարենպաստ պայմաններում զբոսաշրջիկների անուշադրությունն երբեմն հանգեցնում է ողբերգության: Այսպես, օրինակ, միայն 2018 թվականին Իսլանդիայում ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով մահացել է ավելի քան 20 օտարերկրյա զբոսաշրջիկ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսլանդիա   Հյուսիսափայլ  


Վերնագիրի այլ պիտակները