Airbus-ը և Boeing-ը թերակատարել են ինքնաթիռների մատակարարման 2018 թվականի պլանը

13:59   14 Հունվար 2019    284

Airbus SE եվրոպական ավիաշինական կոնցեռնը եւ նրա ամերիկյան մրցակիցը՝ Boeing Co.-ն, 2018 թվականին չեն կարողացել պլանավորված քանակությամբ ինքնաթիռներ մատակարարել հաճախորդներին։

Boeing-ը հայտնել է, որ տարվա ընթացքում բեռնառաքել է 806 հանրանավ: Դա ռեկորդ է դարձել, բայց ընկերությունը մտադրվել էր մատակարարել 810-ից մինչեւ 815 ինքնաթիռ: Այսպիսով, 2011 թվականից ի վեր առաջին անգամ կանխատեսումը չի արդարացել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի թույլ արդյունքների պատճառը դարձել է ֆյուզելյաժների, շարժիչների եւ այլ մասերի անբավարարությունը, որոնք ինքնաթիռների հավաքումը դանդաղեցրել են ամառվանից ի վեր, նշում է Dow Jones-ը: Airbus-ի տվյալներով՝ անցած տարի նրա մատակարարումները նույնպես հասել են պատմական առավելագույն ցուցանիշի՝ 800 հանրանավի:

Դա համընկել է ընկերության՝ հոկտեմբերին իջեցման կողմը վերանայված կանխատեսման ստորին սահմանի հետ: Կրճատումը պայմանավորված էր ինչպես համալրող մասերի մատակարարման հետ կապված խնդիրներով, այնպես էլ ներքին արտադրական ընդհատումներով: Ինքնաթիռների արտադրության բնագավառում աշխարհի երկու առաջատար ընկերությունները 2018 թվականին միագումար 1608 ինքնաթիռ են մատակարարել մեկ տարի առաջվա 1481-ի համեմատությամբ:

Համեմատության համար նշենք, որ 2011 թվականին մատակարարված հանրանավերի թիվը կազմել է ընդամենը 1000: Զգալի աճը պայմանավորված է օդային ճանապարհորդություների պահանջարկի աճով, մասնավորապես, Ասիայի երկրներում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Airbus   Boeing  


Վերնագիրի այլ պիտակները