Թայվանի նոր վարչապետ Սու Չժենչանը երդում է տվել եւ ստանձնել պաշտոնը

14:09   14 Հունվար 2019    253

Երկուշաբթի առավոտյան Թայվանի նոր վարչապետ Սու Չժենչանը երդում է տվել եւ ստանձնել կառավարության ղեկավարի պաշտոնը, որին ուրբաթ նրան նշանակել է Ցայ Ինվեն կղզու վարչակազմի ղեկավարը, նշվում է Թայվանի վարչակազմի կայքում:

Արարողությունը տեղի է ունեցել է կղզու վարչակազմի շենքում, որն անցկացրել է Ցայ Ինվենը, որից հետո Սու Չժենչանն ուղղեւորվել է Օրենսդրական Յուան (խորհրդարան):

Նոր վարչապետի հետ միասին երդում են տվել նաեւ նախարարները, քաղաքական խորհրդատուները, տարբեր վարչությունների ղեկավարները, որոնք աշխատելու են նոր կառավարության կազմում:

Սու Չժենչանը փոխարինել է Ուիլյամ Լային, որն անցյալ հինգշաբթի հայտարարել էր նախարարների կազմի հետ հրաժարական տալու մասին՝ անցյալ տարվա նոյեմբերին տեղական ընտրություններում նշանակալի պարտությունից հետո:

Սու Չժենչանը 2006-2007 թվականներին զբաղեցրել վարչապետի պաշտոնը, երբ կղզու վարչակազմի ղեկավարը Չեն Շույբյանյան էր: 2012-2014 թվականներին նա եղել է Պրոգրեսիվ ժողովրդավարական կուսակցության նախագահ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թայվան  


Վերնագիրի այլ պիտակները