ԱՄՆ սենատորը խորհուրդ է տվել Թրամփին ժամանակավորապես կասեցնել շաթդաունը

14:14   14 Հունվար 2019    208

Ամերիկացի հանրապետական ​​սենատոր Լինդսի Գրեմը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել ժամանակավորապես վերականգնել երկրի կառավարության աշխատանքը, հաղորդում է Gazeta-ն:

Գրեմի կարծիքով, շաթդաունի ժամանակավոր կասեցումը կարող է օգնել Թրամփին հասնել առաջընթացի՝ Մեքսիկայի հետ սահմանի պատի ֆինանսավորման շուրջ բանակցություններում:

Նա նաեւ ավելացրել է, որ Թրամփը կարող է Միացյալ Նահանգներում արտակարգ դրություն հայտարել՝ սահմանին ճգնաժամի պատճառով:

Գրեմը շեշտել է, որ ԱՄՆ կառավարության աշխատանքի վերականգնումը թույլ կտա հետաձգել արտակարգ դրության հայտարարումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները