Չինաստանի արտաքին առևտրի ծավալն աճել է մինչև 4.6 տրլն դոլար ռեկորդային մակարդակ

14:17   14 Հունվար 2019    488

2018թ.-ին Չինաստանի արտաքին առևտրի ծավալը հասել է ամբողջ պատմության ընթացքում ռեկորդային նշագծի՝ կազմելով 4.62 տրիլիոն դոլար և 2017 թվականի համեմատությամբ ավելանալով 12.6 տոկոսով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է ՉԺՀ-ի Գլխավոր մաքսային վարչության ներկայացուցիչ Լի Կույվենը:

Չինաստանի արտահանումը մեկ տարում աճել է 9.9 տոկոսով, մինչդեռ ներմուծման աճը կազմել է 15.8 տոկոս: Արտաքին առեւտրի բնագավառում դրական հաշվեմնացորդը հասել է 546.8 միլիարդ դոլարի: ՉԺՀ-ի դրական հաշվեմնացորդի աճը շարունակվել է չին-ամերիկյան առևտրի բնագավառում՝ 2018 թվականի արդյունքներով ավելանալով մինչև 323.32 միլիարդ դոլար:

2017 թվականին այս ցուցանիշը եղել է 275.8 միլիարդ դոլար: Չնայած երկու երկրների միջև «սակագնային պատերազմին», չինական ապրանքների արտահանումը Միացյալ Նահանգներ աճել է 11.3 տոկոսով, մինչդեռ ԱՄՆ-ից ներմուծումն ավելացել Է 0.7 տոկոսով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները