ԶԼՄ․ Պոմպեոն ընդհատել է իր մերձավորարեւելյան շրջագայությունը

14:24   14 Հունվար 2019    236

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն ընդհատում է մերձավորարեւելյան շրջագայությունը:

Ինչպես երկուշաբթի Al Arabiya հեռուստաալիքն է հաղորդել, պատճառն իր ընտանիքի անդամներից մեկի թաղմանը Պոմպեոյի ներկա լինելու անհրաժեշտությունն է:

Ներկայումս դիվանագետը գտնվում է Սաուդյան Արաբիայում: Օմանում երկուշաբթի նախատեսված բանակցություններից հետո Պոմպեոն թռչելու է տուն՝ չեղյալ հայտարարելով Քուվեյթ այցը

Իր ներկայիս շրջագայության ընթացքում ԱՄՆ պետքարտուղարն այցելել է Հորդանան, Իրաք, Եգիպտոս, Բահրեյն, Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Քաթար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պոմպեո  


Վերնագիրի այլ պիտակները