Պենտագոնը մտահոգված է Բոլթոնի պատճառով Իրանի հետ հավանական հակամարտության համար. NYT

14:33   14 Հունվար 2019    118

Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաները մտահոգված են, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի գործողությունները կարող են Իրանի հետ հակամարտության հանգեցնել, հատկապես այն ֆոնին, երբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Միջին Արևելքում կորցնում է ազդեցությունը Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերման պատճառով, գրում է The New York Times պարբերականը:

Ավելի վաղ The Wall Street Journal-ը, վկայակոչելով աղբյուրները, տեղեկացրել էր, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը անցյալ տարվա սեպտեմբերին Իրանին հարվածներ հասցնելու խնդրանքով դիմել է Պենտագոնին: Պարբերականի տվյալներով, ամերիկյան պաշտպանության նախարարության նման խնդրանքի պատճառ է հանդիսացել 2018-ի սեպտեմբերին Բաղդադում ամերիկյան դեսպանատան տեղակայման վայրում «Իրանի կողմից հովանավորվող զինյալների» կողմից ականանետից երեք կրակոցի արձակումը:

Պենտագոնի կողմից առաջարկած տարբերակներից հետո, այդ ժամանակ պաշտպանության նախարարությունը ղեկավարող Ջեյմս Մեթիսը և այլ զինվորական ղեկավարներ դեմ են հանդես եկել պատասխան գործողություններին, հաղորդում է NYT- ը:

Այնուամենայնիվ, նման հարվածը կարող էր ռազմական բախում առաջացնել, ինչպես նաև դրդել Իրաքին կոշտ դիրքորոշում հանդես բերել և ստիպել ամերիկյան կողմին զորքերը դուրս բերել երկրից, NYT-ին հաղորդել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պենտագոն  


Վերնագիրի այլ պիտակները