Մեծ Բրիտանիայի խորհրդարանը վաղը կորոշի երկրի ապագան

14:43   14 Հունվար 2019    245

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը վաղը պետք է հավանության արժանացնի կամ դեմ քվեարկի Brexit-ի նախագծին:

Ցանկացած որոշում ճակատագրական կդառնա, քանի որ նժարին է դրված երկրի ապագան, գրում է РИА Новости-ն:

Երկիրը պետք է լքի ԵՄ-ն 2019-ի մարտի 29-ին:

Քվեարկությունը պետք է կայանար դեկտեմբերի 11-ին, սակայն վարչապետ Թերեզա Մեյը հետաձգեց այն` գիտակցելով, որ չի ստանա մեծամասնության աջակցությունը: Հիմնական խնդիրը Հյուսիսային Իռլանդիայի հարցով պայմանավորվածություններն են, որոնք անհանգստացնում են Մեյի շատ գործընկերների:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները