Կանադայում սառույցի վարպետները 10 000 ժամ են ծախսել

15:03   14 Հունվար 2019    272

Կանադայի գեղատեսիլ անկյուններից մեկում կանգնեցվել է հազարավոր առանձին սառցալուլաներից պատրաստված սառցե «դղյակ», որը 30 մարդու քրտնաջան աշխատանքի արդյունք է:

Ինչպես նշում է Daily Mail-ը, 12 մ բարձրությամբ «դղյակը» ստեղծելու համար պահանջվել է 10 000 ժամ:

Սառցե դղյակը զարդարված է LED լույսերով, ինչի արդյունքում գիշերը տեսարանն առավել տպավորիչ է դառնում:

Աղբյուրը մանրամասնում է, որ սառցալուլաներն առանձին-առանձին ամրացվում են հիմքին, ինչից հետո դրանք ցողում են ջրով, որպեսզի սառցալուլաները մեծանան: Երբ ամեն ինչ պատրաստ է լինում, մասնագետները սկսում են սառույցին դղյակի ուրվագիծ տալ:

Նմանատիպ «դղյակները» կառուցվում են ամեն տարի: Սեզոնի ավարտին՝ մարտին, դրանք հողին են հավասարեցվում ու հալեցվում:








Hayatsk.info

Հեշթեգներ: Կանադա  


Վերնագիրի այլ պիտակները