ԵՄ-ն նամակով Բրիտանիայի նախարարների կաբինետին կպարզաբանի դիրքորոշումը

15:35   14 Հունվար 2019    266

Եվրամիությունը հունվարի 14-ին նամակ կհղի Մեծ Բրիտանիայի կառավարությանը, որը կպարզաբանի Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի նախագծում Իռլանդիայի սահմանի մասին կետը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Իռլանդիայի RTI ազգային հեռուստաալիքը՝ վկայակոչելով համաեվրոպական կառույցների՝ անունը չհայտնած մի աղբյուր:

Նամակը կբովանդակի «մի շարք պարզաբանումներ» այսպես կոչված բեքստոպի վերաբերյալ, որը երաշխավորում է բաց սահմանի ռեժիմն Իռլանդիայի հյուսիսի եւ հարավի միջեւ՝ Brexit-ից հետո ԵՄ-ի Մաքսային միությունում եւ Եվրոպայի միասնական շուկայում Օլսթերի պահպմանման հաշվին:

«Դա Հյուսիսային Իռլանդիան անեքսիայի ենթարկելու՝ ԵՄ-ի ծածուկ փորձ չէ»,- մեջբերում է հեռուստաալիքը Բրյուսելի աղբյուրի խոսքը: Ինչպես նշվում է, այդ փաստաթղթում նաեւ կընդգծվի, որ «Իռլանդիայի սահմանին վերաբերող դրույթը վերանայման ենթակա չէ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ   Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները