Բոլիվիայի սահմանին ձերբակալվել է արտահանձնվել իտալացի գրոհային Չեզարե Բատիստին

15:37   14 Հունվար 2019    285

Բոլիվիայի Սանտա Կրուս դե լա Սիեռա քաղաքում ձերբակալվել է իտալացի, ձախակողմյան ծայրահեղական խմբավորման անդամ Չեզարե Բատիստին, որը 1981թ.-ին հայրենիքում սպանության համար ցմահ ազատազրկման էր դատապարտվել, գրում է Daily Mail-ը:

Վաթսունչորսամյա Բատիստին «Հանուն կոմունիզմի զինյալ պրոլետարներ» ծայրահեղական խմբավորման անդամ է եղել: Նա երկար տարիներ հանգիստ ապրել է Բրազիլիայում՝ լինելով Բրազիլիայի իշխանությունների հովանավորության տակ: Նրան մի քանի անգամ ձերբակալել են, սակայն շուտով ազատ են արձակել: Իտալիայում նրան մեղադրում են երկու ոստիկանի, ակնավաճառի ու մսավաճառի սպանության համար:

Բրազիլիայի նորընտիր նախագահ Ժայիր Բոլսոնարուն խոստացել էր Բատիստիին իտալական իշխանություններին հանձնել, որպեսզի վերջինս կրի իր պատիժը: Ձերբակալությունից ժամեր անց Բատիստիին ինքնաթիռով Իտալիա են ուղարկել, կյանքի մնացած մասը նա կանցկացնի Հռոմի բանտերից մեկում:

Ձերբակալվածն ընդունել է ծայրահեղական խմբավորմանն անդամակցությունը, սակայն ժխտել է որևէ մեկին սպանած լինելու մեղադրանքը և իրեն քաղաքական փախստական անվանել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բոլիվիա  


Վերնագիրի այլ պիտակները