Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրս բերումը կամրապնդի Իրանի, ՌԴ-ի եւ Ասադի դիրքերը. Ֆեյսալ ալ Սաուդ

15:59   14 Հունվար 2019    343

Սաուդյան Արաբիայի արքայական ընտանիքի ավագ եւ բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկի` արքայազն Թուրքի բին Ֆեյսալ ալ Սաուդի կարծիքով` Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրս բերումը բացասական հետեւանքներ կունենա, մասնավորապես` կամրապնդի Իրանի, Ռուսաստանի եւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դիրքերը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա հայտնել է BBC News-ի հետ զրույցում:

Արքայազնը BBC-ի հետ զրուցել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ Ռիադ այցից անմիջապես առաջ: Նա քննադատության է ենթարկել Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրս բերման որոշումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՍիրիաԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները