Անգլիացիներին կարգելվի վառելափայտ օգտագործել

16:15   14 Հունվար 2019    128

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրապարակել է օդի աղտոտվածությունը զգալիորեն կրճատելու ծրագիր՝ աղտոտիչների առավելագույն թույլատրելի կոնցենտրացիաների այլ ցուցանիշներ սահմանելով, որոնք համահունչ են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաջարկություններին:

Նոր ցուցանիշները շատ ավելի խիստ են, քան նրանք, որոնք հաստատված են Եվրամիության ընթացիկ կանոններով:

Մեծ Բրիտանիայի կառավարության մաքուր օդի ռազմավարությունը կվերաբերի բնակչության առողջության վրա օդում առկա պինդ մասնիկների անբարենպաստ ազդեցությանը հակազդելուն: Ծրագիրը, հաջողելու դեպքում, թույլ կտա բրիտանացիներին տարեկան 1,7 մլրդ ֆունտ (2,2 մլրդ դոլար) խնայել մինչեւ 2020 թ․-ը՝ այն հիմնավորումով, որ մարդիկ ավելի քիչ կհիվանդանան եւ ավելի քիչ կայցելեն բժշկի, ասված է Շրջակա միջավայրի, սննդամթերքի եւ գյուղատնտեսության դեպարտամենտի հաղորդագրության մեջ, որը մեջբերում է Bloomberg-ը։

Կառավարությունը պատրաստ է խոսել այն մասին, թե ինչպես է մտադիր արդեն 2019 թ. վերջում հասնել ԱՀԿ-ի թիրախային ցուցանիշներին, ինչպես նաեւ նոր օրենսդրություն ներկայացնել փայտանյութով այրման վառարանների օգտագործման սահմանափակման եւ ցածր արտանետման տեխնոլոգիաների ֆերմերների պահանջարկի մասին:

ԱՀԿ-ի տվյալներով, աղտոտման տոքսիկ մակարդակից տարեկան 7 միլիոն մարդ է մահանում: Աշխարհում 10 մարդուց 9-ը ենթարկվում են աղտոտիչ նյութերի վտանգի բարձր մակարդակի ազդեցությանը, ինչը հանգեցնում է քաղցկեղի եւ սրտանոթային հիվանդությունների զարգացմանը: Մեծ Բրիտանիայում բժիշկներն օդի մեջ աղտոտող նյութերի բարձր կոնցենտրացիաները կապում են ամեն տարի մոտ 40,000 վաղաժամ մահվան դեպքերի հետ: Դա վնաս է հասցնում երկրի տնտեսությանը` տարեկան 20 մլրդ ֆունտ չափով:

Մեծ Բրիտանիայում վառարանային ջեռուցումը մնում է տարածված՝ գազի բարձր գների պատճառով: Երկրի շինությունների մոտ 7.5% -ը օգտագործում է փայտե վառարաններ եւ բուխարիներ՝ որպես ջերմության աղբյուր: Միջազգային էներգետիկ ասոցիացիայի տվյալներով, զարգացած տնտեսություններով երկրների աղտոտումը 2018 թ.-ին մեծացել է՝ հինգ տարվա անկում գրանցելով: Այնուամենայնիվ, Ֆրանսիայում իշխանությունների կողմից հարկերի բարձրացման միջոցով շրջակա միջավայրի բարելավման փորձերը հանգեցրին հզոր բողոքի շարժմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները