Ջոնսոնը չի հրաժարվել կանանց մասին արտահայտություններից

16:29   14 Հունվար 2019    168

Բրիտանիայի նախկին ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը հայտնել է, որ այծենակաճով կանանց նորից կհամեմատեր «բանկերի կողոպտիչների» հետ, գրում է Metro-ն:

Սա արդեն առաջին դեպքը չէ, երբ Ջոնսոնը մուսուլմանական հագուստով կանանց կողոպտիչների եւ փոստարկղերի հետ է համեմատում: 2018-ին Բրիտանիայում նրա արտահայտությունը սկանդալ էր առաջացրել: Դեպքի հետաքննության արդյուքնում պարզվել էր, որ թեեւ Ջոնսոնի լեզուն «սադրող» կարելի է համարել, բայց նա լիովին իրավունք ունի երգիծանք օգտագործել իր տեսակետն արտահայտելու համար:

Ջոնսոնի շրջապատից աղբյուրի համաձայն՝ քաղաքական գործիչը չի պատրաստվում ներողություն խնդրել իր բառերի համար:

Նա չի ցանկանում նման ոչ միանշանակ հարցերի պատճառով թակարդի մեջ հայտնվել... Բացարձակ հիմարություն է, որ այդ արտԱհայտությունը նման ագրեսիվ արձագանք է առաջացրել... Եթե մենք թույլ չտանք պաշտպանել լիբերալ արժեքները, ապա ռեակցիոներների եւ ծայրահեղականների համար հող կնախապատրաստենք», — ասել է աղբյուրը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ջոնսոն  


Վերնագիրի այլ պիտակները