Axios. Թրամփը ցենզուրայից դուրս խոսքերով վիրավորել է Սպիտակ տան գրասենյակի նոր ղեկավարին

16:50   14 Հունվար 2019    218

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցենզուրայից դուրս խոսքերով վիրավորել է Սպիտակ տան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Միկ Մալվանիին, հաղորդում է Axion առցանց պարբերականը՝ վկայակոչելով երկու աղբյուր:

Թրամփը դժգոհ է մնացել սահմանային պատի կառուցումը ֆինանսավորելու հարցում դեմոկրատների հետ բանակցություններում Միկ Մալվանիի մասնակցությունից: Դա անհարմար իրավիճակ է ստեղծել Կոնգրեսի առաջնորդների համար, ինչպես դեմոկրատների, այնպես էլ՝ հանրապետականների, ասված է նյութում։

Անհարմար իրավիճակ ստեղծվեց Սպիտակ տանը հունվարի 4-ին՝ ԱՄՆ նախագահի՝ Դեմոկրատական ​​կուսակցության ներկայացուցիչների՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի եւ Սենատի դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերի հետ հանդիպումից հետո: Այդ հանդիպման ընթացքում Թրամփը պահանջել է Մեքսիկայի հետ սահմանի վրա 5.7 մլրդ դոլարի պատի կառուցման համար ֆինանսավորում:

Հանդիպմանը ներկա աղբյուրների համաձայն, Մալվանին ներգրավվել է խոսակցությանը եւ փորձել փոխզիջման գնալ սահմանի պատի կառուցման գումարի չափի հարցում:

Աղբյուրի համաձայն, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարն ասել է, որ եթե դեմոկրատներին ձեռ չի տալիս 5,7 միլիարդ դոլարի գումարը, որն առաջարկում է Թրամփը, իսկ ԱՄՆ նախագահին ձեռ չի տալիս 1,3 միլիարդ դոլարը, որն առաջարկում են դեմոկրատները, ապա անհրաժեշտ է գտնել «ոսկե միջինը»: Սակայն, դրանից հետո, Թրամփն անպարկեշտ կերպով է խոսել Մալվանիի հետ՝ մեղադրելով նրան ամեն ինչ փչացնելու մեջ:

Մեկ այլ աղբյուր էլ հաստատել է դա եւ ասել, որ Թրամփին զայրացրել է դեմոկրատների հետ բանակցություններին Մալվանիի մոտեցումը, հաղորդում է Gazeta-ն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները