Արբանյակ ուղարկելու համար որեւէ մեկի թույլտվությանը չենք սպասելու. Ղասեմի

17:06   14 Հունվար 2019    278

Որպես անկախ երկիր` Իրանը զարգացման նպատակով իրավունք ունի օգտագործելու առկա տեխնոլոգիական բոլոր հնարավորությունները եւ դրա համար որեւէ մեկի թույլտվության կարիքը չունի:

ԻՌՆԱ-ի տեղեկացմամբ` այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին:

Պատասխանելով սեփական արտադրության հրթիռների միջոցով Երկրի ուղեծիր արբանյակ ուղարկելու` Իրանի ծրագրի եւ այդ կապակցությամբ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի բացասական արձագանքի վերաբերյալ լրագրողների հարցին` Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակն ասել է, որ այդ կապակցությամբ Պոմպեոյի եւ ֆրանսիացի պաշտոնյայի հայտարարությունները սխալ ու շփոթեցնող են, եւ Իրանը ուշադրություն չի դարձնելու դրանց:

«Որպես անկախ երկիր` Իրանը զարգացման նպատակով իրավունք ունի օգտագործելու առկա տեխնոլոգիական բոլոր հնարավորությունները, եւ դրա համար որեւէ մեկի թույլտվության կարիքը չունի»,- ասել է Ղասեմին՝ հավելելով, որ պնդումներն այն մասին, թե իբր նման կարողության հրթիռների արձակումը հակասում է ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձեւին, իրականությանը չեն համապատասխանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները