Ուկրաինայի գլխավոր դատախազը Տիմոշենկոյին Կրեմլի գործակալ չի համարում

13:24   22 Հունվար 2019    284

Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել է, որ երկրի նախկին վարչապետ և «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյին «Կրեմլի գործակալ» չի համարում:

Ավելի վաղ Տիմոշենկոյի հակառակորդները նրան բազմիցս մեղադրել են ռուսական իշխանությունների հետ կապերի մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Կտրականապես հերքում եմ, որ Յուլիան Կրեմլի գործակալ է: Ես նրա մասին շատ բան գիտեմ: Յուլիան փամփուշտ է, որն ընթանում է իրեն հայտնի ուղղությամբ: Բայց հենց դրանում է վտանգը. նա անում է այնպես, ինչպես միայն ինքն է ճիշտ համարում»,-ասել է Լուցենկոն:

Տիմոշենկոն արդեն հայտարարել է երկրի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: Քարոզարշավը մեկնարկել է դեկտեմբերի 31-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա   Տիմոշենկո  


Վերնագիրի այլ պիտակները