Փարիզում «դեղին բաճկոններ»-ի ցույցի ժամանակ ցուցարարները բանկ են հրկիզել

09:51   17 Մարտ 2019    150

Փարիզում «դեղին բաճկոններ»-ի ցույցի ժամանակ ցուցարարները բանկ են հրկիզել:

Տուժել է 11 մարդ, դրանց թվում երկու ոստիկան: Փրկարարները երկու մարդու կարողացել են դուրս բերել հրդեհի միջից:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները հայտնել է, որ հրշեջներին հաջողվել է մարել հրդեհը: Նա միաժամանակ մեղադրանքներ է հնչեցրել բանկն այրողների հասցեին: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

Այսօր Փարիզում ընթանում է «դեղին բաճկոններ»-ի թվով 18-րդ բողոքի ցույցը, որին մասնակցում է մոտ 7 հազար մարդ: Բողոքի ցույցն ուղեկցվում է անկարգություններով և ոստիկանության հետ ընդհարումներով: Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Փարիզ  


Վերնագիրի այլ պիտակները