Հոմսում ԴԱԻՇ-ի հարձակման հետևանքով առնվազն 4 խաղաղ բնակիչ է զոհվել

09:59   17 Մարտ 2019    132

Առնվազն 4 խաղաղ բնակիչ է զոհվել Սիրիայի Հոմս նահանգում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինների իրականացրած հարձակման հետևանքով:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով սիրիական պետական գործակալությանը, ԴԱԻՇ-ի ահաբեկչները ներխուժել են Սիրիական անապատի հարավում գտնվող շրջան: Նրանց գործողությունների զոհերը դարձել են կառավարության կողմնակիցները:

Ահաբեկիչներն իրենց վերահսկողության տակ են պահում մի քանի օազիսներ, որոնք գտնվում են Պալմիրայից 70 կմ հեռավորությամբ:

«Ալ-Վաթան» արաբական թերթը հայտնել էր, որ բանակային ստորաբաժանումներն արշավ են նախապատրաստում Սիրիական անապատը զինված ավազակախմբերից ազատելու ուղղությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԴԱԻՇ  


Վերնագիրի այլ պիտակները