Վրաստանում ուղևորատար գնացք է դուրս եկել գծերից

10:06   17 Մարտ 2019    141

Քութայիսի երկաթուղային կայարանում մոռացել են փոխել ուղղություն ցույց տվող նշանները, ինչի հետևանքով Բաթում ուղևորվող ուղևորատար գնացքը դուրս է եկել գծերից:

Ինչպես հայտնում է Новости-Грузия-ն, միջադեպը տեղի է ունեցել այսօր երեկոյան: Վթարի վայրում աշխատում է ոստիկանությունը: Կատարվածի հետևանքով ոչ ոք չի տուժել:

Նշվում է, որ երբ գծերից դուրս է եկել գլխավոր վագոնը, որում եղել է մեքենավարը, գնացքը կանգ է առել, այնուհետև ուղևորները դուրս են եկել:

Ուղևորներից շատերը երկաթուղու վարչակազմին մեղադրել են անպատասխանատվության համար, քանի որ իրենք ստիպված են եղել իրենց ուղեբեռը ձեռքով տանել մինչև կայարան, որը 150 մետր հեռավորությամբ է գնտվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները