Եթովպիայում Boeing-ի կործանումը. մանրամասներ դիսպետչերի հետ օդաչուի բանակցություններից՝ ըստ ԶԼՄ-ների

10:17   17 Մարտ 2019    122

Եթովպիայում կործանված ուղևորատար Boeing 737 MAX 8 ինքնաթիռը թռիչքից հետո զարգացրել է ոչ ստանդարտ մեծ արագություն:

Դրանից հետո օդաչուն խնդիրների մասին հաղորդել է դիսպետչերին և նրանից արագ բարձրանալու թույլտվություն է խնդրել:

Մի քանի րոպե անց լայները անհետացել է ռադարներից: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով այդ բանակցություններին քաջատեղյակ աղբյուրին:

Գործակալության զրուցակցի խոսքով՝ մինչ վթարը, մինչ այն, երբ հապշտապ խնդրել է վերադառնալ թռիչքի օդանավակայան, Boeing 737 MAX-ի օդաչուի խցիկից ձայնը դիսպետչերին խնդրել է թույլ տալ բարձրանալ 14 հազար ֆուտ (4,27 կմ) ծովի մակերևույթից (մոտ 6,4 հազար ֆուտ (1,95 կմ)): Ինքնաթիռի արագությունը դրա հետ մեկտեղ հասել է ժամում 460 մղոնի կամ 643,6 կմ/ժամի, իսկ ստանդարտ արագությունը թռիչքից հետո սովորաբար կազմում է 370,4-463 կմ/ժամ:

Դրանից հետո 10,8 հազար ֆուտ (3,29 կմ) բարձրության վրա ինքնաթիռն անհետացել է ռադարներից՝ նշել է աղբյուրը: «Նա (օդաչուն) հայտնել է, որ ինքը խնդիրներ ունի կառավարման հետ կապված: Հենց այդ պատճառով էր նա ուզում բարձրանալ»,- հավելել է Reuters-ի զրուցակիցը:

Նրա խոսքով՝ օդաչուի ձայնը «անհավասարաչափ էր», խնդրի մանրամասների մասին նա չի հայտնել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Boeing  


Վերնագիրի այլ պիտակները