Նոր Զելանդիայի ոստիկանությունը ձերբակալել է մզկիթներում երկրորդ կասկածյալին

10:35   17 Մարտ 2019    159

Նոր Զելանդիայի ոստիկանությունը ձերբակալել է մարտի 15-ին Քրայսթչերչ քաղաքի մզկիթներում ահաբեկչական գործողության մեջ կասկածվող երկրորդ անձին:

Նա գտնվում է ոստիկանական բաժանմունքում, նրա հետ աշխատում են քննիչները:

«Այս պահին մենք դեռ հիմքեր չունենք նրան մեղադրանք առաջադրելու համար, սակայն քննչական գործողությունները շարունակվում են»,- РЕН ТВ-ի փոխանցմամբ` ասել է Նոր Զելանդիայի ոստիկանության պետ Մայք Բուշը:

Նրա խոսքով` ներկայում միայն մեկ մարդ է մեղադրվում երկու մզկիթում իրականացված հարձակման մեջ` 28-ամյա ավստրալացի Բրենթոն Տարանտը, մյուս երեք անձինք, որոնք ավելի վաղ ձերբակալվել էին, ազատ են արձակվել:

Բուշը հայտնել է նաև, որ երկու մզկիթի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի, վիրավորները նույնպես 50-ն են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նոր-Զելանդիա  


Վերնագիրի այլ պիտակները