Ձգողականությունն ազդում է մարդու որոշումների վրա. գիտնականներ

10:41   17 Մարտ 2019    140

Ներկայումս մարդկությունն ակտիվորեն փորձում է գրավել տիեզերքը:

Դրա հետ մեկտեղ, գիտնականները փորձում են պարզել՝ ինչպես են տիեզերքի այս կամ այն գործոններն ազդում մարդու վրա:

Հենց այդ պատճառով գիտնականներն ուսումնասիրել են որոշումներ կայացնելու գործընթացի վրա ձգողականության ազդեցությունը եւ պարզել, որ ձգողականության բացակայությունն, այնուամենայնիվ, ազդում է մտավոր գործունեության վրա, գրում է Planet Today-ը:

Որոշումներ կայացնելու վրա ձգողականության ազդեցությունն ուսումնասիրելու միտքն առաջացել է աստղագնաց Քրիս Հեդֆիլդի մոտ, որը, Միջազգային տիեզերակայանից վերադառնալով, խոսել էր մի առանձնահատկության մասին:

Տիեզերական զբոսաշրջիկը պատմել է, որ բարձր ճնշման պայմաններում տիեզերագնացի ցանկացած որոշումը շատ կարեւոր դեր ունի, չէ որ նրա կյանքը կախված է այդ որոշումներից: Այդ պատճառով մարդն ունի ընտրելու միայն մեկ հնարավորություն եւ պետք է ընտրի ճիշտ գործողությունը:

Այդ միտքը հետաքրքրել է գիտնականներին, եւ նրանք որոշել են գիտափորձ անցկացնել: Գիտնականները հրավիրել են մի խումբ կամավորների թեստ անցնելու համար: Սկզբում մարդիկ պետք է նշեին 1-ին 9-ը որեւէ թիվ ձայնային ազդանշան լսելիս: Այնուհետեւ նույն գործողությունը պետք է կատարեին ձգողականության փոփոխության պայմաններում:

Պարզ է դարձել, որ նման փոփոխությունը նպաստել է նաեւ մարդկանց որոշումների մոդելի փոփոխությանը: Իսկ դա վկայում է,որ բաց տիեզերքում մարդու ընկալումը փոխվում է, դրա հետ մեկտեղ փոխվում է նաեւ որոշումներ կայացնելու գործընթացը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները