Բրիտանիայում ուսուցչուհին սպանել է 3-ամյա դստերը, որպեսզի նա չտեսնի հայրիկին

11:04   17 Մարտ 2019    134

Բրիտանիայում տեղի է ունեցել հրեշավոր դեպք. կենսաբանության 36-ամյա ուսուցչուհին իր 3-ամյա դստերը խեղդել է վաննայում:

Դրանից հետո նա որոշել է վերջ տալ իր կյանքին, սակայն ընկել է կոմայի մեջ: Բժիշկները փրկել են մարդասպանին, սակայն ոչնչով չեն կարողացել օգնել երեխային: Այս մասին հայտնում է The Sun-ը:

Կնոջն ուշքի են բերել, և նա կանգնել է դատարանի առաջ: Իր արդարացման մեջ Քլեր Քոուլբեռնը հայտարարել է, որ սպանել է իր երեխային՝ համոզվելու համար, որ «նա չի գտնվի իր հայրիկի կողքին»:

«Երկնքում նրա համար անվտանգ կլինի»,- հայտարարել է կինը:

Իր նախկին ամուսնուց՝ Մայքլից, Քլերը բաժանվել է ողբերգությունից մի քանի ամիս առաջ: Ինչպես հայտարարել է նա՝ բաժանման պատճառը եղել է Մայքլի դավաճանությունը. նա իբր սիրավեպ է ունեցել գործընկերուհու հետ:

Վշտահար հայրը խոստովանել է, որ իրեն դժվարությամբ է հաջողվում հաղթահարել հույզերը: Նա հաղորդել է, որ ընտանիքից հեռացել է ոչ թե այլ կնոջ հետ սիրավեպ ունենալու պատճառով, այլ որովհետև նրա համար անտանելի էր դարձել տան մթնոլորտը:



Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները