Թրամփից պահանջվում է վճարել 8,4 մլն դոլար՝ ըստ նրա հիմնադրամի դեմ հայցի. Bloomberg

11:43   17 Մարտ 2019    125

Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է վճարի $5,6 մլն տուգանք՝ իր Donald J. Trump Foundation հիմնադրամի անօրինական ֆինանսական գործողությունների պատճառով:

Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով դատախազի խոսքերը:

Նա հավելել է, որ բացի տուգանքից՝ Թրամփը պետք է փոխհատուցի $2,8 մլն-ի կորուստները՝ իր հիմնադրամի ֆինանսները «քաղաքական» և «գործնական» նպատակներով ապօրինի օգտագործելու համար: Այսպիսով՝ խաղաղ համաձայնության հասնելու համար նախագահից և նրա ներկայացուցիչներից պահանջվում է ընդհանուր առմամբ վճարել $8,4 մլն:

Ջեյմսի խոսքով՝ հիմնադրամի միջոցների ոչ իրավաչափ օգտագործման մասին խոստովանել են Թրամփի երեխաները: Ապացույցներ են պարունակվում նաև պետմեղադրողների տնօրինած՝ Donald J. Trump Foundation-ի նամակագրության մեջ:

Հատկանշական է, որ գլխավոր դատախազը դատարանի նախագահին խնդրել է դատավճիռ կայացնել առանց դատավարության:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները