Brexit-ի հարյուրավոր կողմնակիցներ շարժվել են դեպի Լոնդոն

12:02   17 Մարտ 2019    91

Brexit-ի հարյուրավոր կողմնակիցներ շարժվել են Սանդերլենդ քաղաքից դեպի Լոնդոն:

Նրանք մտադիր են դեկտեմբերի 29-ին հասնել Լոնդոնից հյուսիս գտնվող կառավարական Վեստմինստեր շրջանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

«Այն, ինչ տեղի ունեցավ այս շաբաթ խորհրդարանում, ապացուցում է, որ մենք կարող է չկարողանանք դուրս գալ ԵՄ-ի կազմից: Եթե քաղաքական գործիչներին թվում է, թե կարող են թքած ունենալ մեր վրա, ուրեմն մենք քայլերթով կշարժվենք իրենց մոտ ու կասենք, որ դա այդպես չէ»,- լրագրողներին ասաց քայլերթի ակցիայի անդամ, նախկին պատգամավոր Նայջել Ֆարաջը: Քայլերթին մասնակցում է 100-ից 200 մարդ:

Մեծ Բրիտանիան պետք է դուրս գա ԵՄ կազմից մարտի 29-ին, սակայն այս շաբաթ խորհրդարանը բանաձև է ընդունել , որով Brexit-ի ժամկետը տեղափոխվում է հունիսի 30: Եթե համաձայնություն չկայացվի, ապա Brexit-ի ժամկետը ևս մեկ անգամ կարող է հետաձգվել, կամ էլ Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ կազմից առանց այդ համաձայնության, ինչը կհանգեցնի տնտեսական լուրջ ճգնաժամի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Brexit  


Վերնագիրի այլ պիտակները