Մակրոնը ցուցարարներին մեղադրել է հանրապետությունը ոչնչացնելու փորձի մեջ. VIDEO

12:10   17 Մարտ 2019    109

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է «դեղին բաճկոնավորներին»՝ մեղադրելով նրանց հանրապետությունը ոչնչացնելու փորձի մեջ։

«Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Ելիսեյան դաշտերում, արդեն ցույց չի կոչվում։ Դրանք մարդիկ են, ովքեր ցանկանում են ոչնչացնել հանրապետությունը»,-գրել է Մակրոնն իր թվիթերյան էջում։ Նա հայտնել է, որ ցանկանում է խիստ որոշումներ ընդունել, որպեսզի նման բան այլևս տեղի չունենա։

Ցուցարարները երեկ ջարդուփշուր էին արել խանութների ապակիները, վնասել մեքենաները, ռեստորան, բանկի բաժանմունք և պարեկային ֆուրգոն հրկիզել։

ՆԳՆ տվյալներով՝ ողջ երկրում ցույցերին մասնակցել է մոտ 14․5 հազար մարդ, որից 10 հազարը՝ Փարիզում։

Բանկի մասնաճյուղի հրդեհման հետևանքով 11 մարդ է տուժել, այդ թվում 2 ոստիկան։ Հրշեջները փրկել են մի կնոջ ու նրա երեխային, ովքեր արգելափակվել էին 7 հարկանի շենքի երկրորդ հարկում։ Նշվում է, որ բանկը գտնվել է բնակելի շենքի առաջին հարկում։



Hayatsk.info

Հեշթեգներ: Մակրոն  


Վերնագիրի այլ պիտակները