Վենեսուելացիների գրեթե 90%-ը ցանկանում է Մադուրոյի հրաժարականը. հարցում

12:25   17 Մարտ 2019    235

Հասարակական կարծիքի ուսումնասիրման վենեսուելական Meganálisis ընկերությունը հրապարակել է երկրի բնակչության շրջանում անցկացված հարցման արդյունքները, համաձայն որի՝ վենեսուելացիների 88,9%-ը կցանկանար, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն լքեր իր պաշտոնը:

Նշվում է, որ հարցումն անցկացվել է մարտի 11-14-ը, դրան մասնակցել է 1,1 հազար վենեսուելացի, ովքեր ապրում են 16 խոշոր տարածաշրջաններում և, մասնավորապես, Վենեսուելայի 32 խոշոր քաղաքներում: Փորձագետները հստակեցրել են, որ վիճակագրական սխալմունքը կազմում է
3,3%:

Հարցման տվյալներով՝ հարցվածների միայն 8,8%-ը կցանկանար, որ Մադուրոն պահպաներ իր պաշտոնը: Վենեսուելացիներին հարցրել են նաև՝ աջակցո՞ւմ են նրանք արդյոք հանրապետության ինքնահռչակ նախագահ Խուան Գուայդոյի մտադրությունը՝ թույլ տալ երկիր օտարերկրյա մարդասիրական օգնություն: Պարզվել է, որ հարցվածների 87,5%-ը կողմնակից է այս նախաձեռնությանը, 9%-ը՝ դեմ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մադուրո  


Վերնագիրի այլ պիտակները