Արգենտինան փակել է իր օդային տարածքը Boeing 737 Max-ի թռիչքների համար

12:36   17 Մարտ 2019    82

Արգենտինայի քաղաքացիական ավիացիայի ազգային վարչությունը (ANAC) որոշում է կայացրել արգելել Boeing 737 Max-ի թռիչքները երկրի օդային տարածքում Եթովպիայի նմանատիպ ինքնաթիռի կործանումից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Telam պարբերականին:

Նշվում է, որ այդ ինքնաթիռների թռիչքների արգելքի մասին որոշումն ավելի ուշ կհրապարակվի երկրի կառավարության պաշտոնական լրագրում:

Ըստ պարբերականի տվյալների՝ հայտարարության մեջ ասվում է, որ շահագործման անվտանգության հարցերով ANAC-ի ստորաբաժանումը «առաջարկել է անհապաղ արգելել Boeing 737 Max 8-ի եւ 737 Max 9-ի թռիչքներն Արգենտինայի ամբողջ տարածքում մինչեւ ինքնաթիռի այդ մոդելի կործանման հետաքննության ավարտը, որի արդյունքում, հնարավոր է, այդ որոշումը չեղարկվի »:

Hayatsk.info

Հեշթեգներ: Արգենտինա  


Վերնագիրի այլ պիտակները