Փհենյանը պետք է հրաժարվի զանգվածային ոչնչացման զենքի բոլոր ծրագրերից. Վաշինգտոն

20:41   19 Մարտ 2019    204

Հյուսիսային Կորեայի համար անվտանգություն եւ զարգացում ապահովելու միակ միջոցը զանգվածային ոչնչացման զենքի եւ բալիստիկ հրթիռների իր բոլոր ծրագրերից հրաժարումն է:

Այդ մասին հայտարարել է զինամթերքի հսկողության եւ ստուգման հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Պոբլեթեն Ժնեւում ՄԱԿ-ի՝ զինաթափման հարցերով կոնֆերանսի ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Հյուսիսային Կորեան պետք է հասկանա, որ անվտագնություն եւ զարգացում ապահովելու միակ միջոցը ամբողջ զանգվածային ոչնչացման զենքից, բալիստիկ հրթիռների ծրագրերից հրաժարումն է՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բազմաթիվ բանաձեւերի պահանջների»,-նշել է նա:

Դիվանագետը կոչ է արել երկրներին դադարել զինամթերքի կամ ռազմական հարցերով Հյուսիսային Կորեայի հետ ցանկացած համագործակցությունը:

Հյուսիսային Կորեան դիտարկում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները դադարեցնելու հավանականությունը եւ կարող է վերանայել հրթիռային եւ միջուկային փորձարկումների կասեցման հարցը, եթե Վաշինգտոնը զիջումների չգնա, անցած շաբաթ հայտարարել է հյուսիսկորեական բարձրաստիճան պաշտոնյան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները